Դաջվածքը որպես վերք և խնամքի տեսակները

Դաջվածքը հանդիսանում է թարմ մակերեսային վերք և անհրաժեշտ է խնամել դաջվածքը՝ կանխելով բակտերիաների ներթափանցումը մաշկի մեջ և ինֆեկցիաների զարգացումը։ Խնամքի համար անհրաժեշտ է փորձված և հետազոտված միջոցների կիրառում։ Հակառակ դեպքում հնարավոր են կողմնակի ազդեցություններ։ 


Չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ ոչ մասնագետների (հարևանների, ընկերների, բարեկամների) խորհուրդներով։ Անհրաժեշտ է օգտվել բժշկական տեսակետից հիմնավորված և փորձված մեթոդներով։ Տարբերակները և խմանքի միջոցները շատ են, տարատեսակ ու բազմազան։ Դրանք ընդհանուր առմամբ կարելի է բաժանել երկու խմբի՝

- Տարբերակ 1․ դասական՝ քսուքով և մանկական տակդիրներով 

- Տարբերակ 2․ ժամանակակից՝ հատուկ բժշկական վիրակապով



ՏԱՐԲԵՐԱԿ 1․ ԴԱՍԱԿԱՆ՝ ՔՍՈՒՔՈՎ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿԴԻՐՆԵՐՈՎ


Քսուք․ 

Խորհուրդ է տրվում քսուքներ, որոնք պարունակում են Դ-պանտենոլ և հավելյալ վերականգնող հատկությամբ օժտված յուղեր, հականեխիչ հատկությամբ օժտված քլորհեքսիդին և գրգռվածությունը նվազեցնող վիտամին F: 


Միանվագ կիրառության մանկական տակդիրներ․ 

Մանկական տակդիրները (пелёнкa) պաշտպանում են դաջվածը կեղտից և փոշուց, սննդային թաղանթի նման։ Սակայն ի տարբերություն սննդային թաղանթի, մանկական տակդիրը շնչող է։ Մյուս դրական հատկանիշն էլ այն է, որ տակդիրն օժտված է ներծծող հատկությամբ, որը կարևոր է դաջվածքի լավացման սկզբնական օրերի ընթացքում (ներծծվում է ավիշը, էքսուդատը և արյունը)։  Կարիք չկա ընտրելու թանկ տակդիրներ, քանի որ նույնիսկ էժանները կբավարարեն նշված պահանջները, միայն թե լինեն հիպոալերգիկ։  


Դաջվածքից  3-4 ժամ հետո․

Անհրաժեշտ է հեռացնել տակդիրը, օճառով և գոլ ջրով լվանալ դաջվածքը։ Խոհանոցային անձեռոցիկով չորացնել դաջվածքը, տարածել  կրեմը (նրբաքսուք) և փաթաթել նոր տակդիրով։ Մինչև կրեմ քսելը դաջվածքն ախտահանելու նպատակով կարելի է մշակել քլորհեքսիդինով։

  

Առաջին 4 օրերի ընթացքում․

Անհրաժեշտ է կրկնել նույն գործընթացը օրական մի քանի անգամ 5-6 ժամը մեկ անգամ։ Եթե դաջել եք ամռան ամիսներին, ապա ավելի հաճախ 3-4 ժամը մեկ անգամ։ Գիշերը կարելի է չզարթնել, բավարար կլինի մշակել քնելուց անմիջապես առաջ և հետո։  Առաջին օրերին տակդիրը ներծծում է նաև պիգմենտը, դա համարվում է նորմալ, անհանգստանալու կարիք չկա։ Ներկի հիմնական քանակությունը պահպանվելու է մաշկում։ 


5-րդ օրվա ընթացքում․ 

Մոտավորապես 5-րդ օրվանից սկսած դաջվածքը հնարավոր է գունաթափվի։ Անհանգստանալու կարիք չկա, դաջվածքի վերքի լավացումից հետո գույները կվերականգնվեն։ 5-րդ օրվանից սկսած սովորաբար տակդիրով փակելու անհրաժեշտություն չի լինում, բավարար է մշակել միայն կրեմներով, քսուքներով և տարատեսակ յուղերով և պարբերաբար լվանալով օճառով ու տաք ջրով։



ՏԱՐԲԵՐԱԱԿ 2․ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓԱՆՑԻԿ ԹԱՆՂԱՆԹԱՅԻՆ ՎԻՐԱԿԱՊՈՎ

Սա հանդիսանում է շնչող թաղանթ, որը թափանցելի է թթվածնի և ջրային գոլորշիների համար, և անթափանց է ջրի ու բակտերիաների համար։ Կարիք չկա անընդհատ լվանալու և կրեմներով, քսուքներով մշակելու, դաջվածքը տակդիրներով փաթաթելու։ Թափանցիկ թաղանթային վիրակապը կատարում է բոլոր գործողությունները ձեր փոխարեն (կիրառելու եղանակների և վիրակապի յուրահատկությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղումով)։ Այն ի սկզբանե արտադրվել է այրվածքները բուժելու նպատակով, իսկ հետագայում սկսվել է կիրառվել նաև դաջվածքներ կատարող մասնագետների կողմից։ Առավելություն է նաև այն, որ բավականին հարմար է կրելու համար, հագուստ կրելու և առօրյա գործունեությամբ զբաղվելու համար։ Ազդեցության հիմքում ընկած է վերքերի լավացումը պատշաճ խոնավություն ապահովելու եղանակով եղանակով։ Վիրակապի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով այցելել այս հղումով։ 


Դաջվածքի առաջին օրը․

Դաջվածքը թափանցիկ վիրակապի տակ երևում իր առաջնային տեսքով։ 


Դաջվածքի երկրորդ  օրը․ 

Դաջվածքի հատվածը տաքանում է։ Թաղանթի տակ կուտակվում է էքսուդատը (հեղուկ զանգված, արյան և ավշի պարունակությամբ) միախառնված մաշկում չամրացած պիգմենտների հետ։ Կուտակված հեղուկ զանգվածը նորմալ է, այն չի վկայում նեխման կամ այլ գործընթացների մասին։ Պատկերավոր լինելու համար կարող եք դիտել տեսանյութը։


Դաջվածքի երրորդ - չորրորդ օրեր․ 

Հեղուկը գոլորշիանում է։ Մաշկը փոքր-ինչ ձգվում է, որը նույնպես նորմալ գործընթաց է։ Պետք չէ վախենալ։  


Դաջվածքի հինգերորդ  օրը․ 

Վիրակապը հանելու օրն է։ Խորհուրդ չի տրվում հեռացնել չոր վիճակում։ Առկա է անցավ և անվտանգ հեռացնելու հատուկ տեխնիկա, որը բավականին հեշտ է իրականացնել տնային պայմաններում տաք ջրի օգնությամբ։ Մասնավորապես 10 րոպեանոց տաք վաննա ընդունելու ժամանակ։ Դուրս գալու պրոցեսը համեմատելի է "օձի կաշին փոխելու հետ"։ Եթե ջրով չի հեռացվում, ապա կարելի է տաքացնել ֆենի տաք օդով և աստիճանաբար հեռացնել՝ ձգելով եզրերից։ Որից հետո անհրաժեշտ է մաքրել դաջվածքը, չորացնել և պատել ցանկացած խոնավեցնող կրեմով։ Եթե նկատեք տվյալ հատվածի չորություն, շարունակեք խոնավեցնող կրեմները ևս մեկ շաբաթ։


ԴԱՋՎԱԾՔԻ ՄՇՏԱԿԱՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԽՆԱՄՔ

- մշակել դաջվածքը արևապաշտպան կրեմներով՝ օրինակ SPF 50-ով, ամեն անգամ արևայրուք ընդունելիս։ 

- մի քանի տարի անց հնարավոր է նկարի խամրում կամ պատկերի լղոզում, դիմեք մասնագետին վերականգնելու նպատակով։

- թարմացրեք դաջվածքը 10-15 տարին մեկ անգամ նկարի տեսքը պահելու նպատակով։  


ԴԱՋՎԱԾՔԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽՈՒՍԱՓԵԼ

առաջին շաբաթում

- Չի կարելի տաք վաննաների ընդունում։ Սուպրասորբ կրելու դեպքում հնարավոր է կարճատև ցնցուղներ, այն անթափանց է ջրի համար։ 

- Չի կարելի քորել դաջվածքը, այն  կվնասի պատկերը։

- Չի կարելի փակել դաջվածքը այլ հավելյալ թաղանթով հատկապես սուպրասորբի դեպքում, քանի որ այն շնչող է։ 

- Չի կարելի արևահարել դաջվածքը, զբաղվել ակտիվ սպորտով, քրտնել։ 

- Անհրաժեշտ է հեռու պահել մեխանիկական վնասվածներից ու տարբեր գրգռիչ գործոններից։ 


առաջին երկու - երեք շաբաթների ընթացքում․

Չի կարելի լողանալ գետերում, լճերում , ծովում, այցելել սաունաներ, բաղնիքներ, ջակուզիներ․ լողավազաններ, սոլյարիներ։


 

Corrections for some common misinformation:

• Never wait a few days before putting on lotion! Scientific research known since the 1960s shows that moisture is one of the most important things for healing any wound quickly and with minimal scarring.

• Never put any medicated ointments or petroleum based products on the tattoo! Petroleum blocks your skin from breathing and can actually slow down the healing process. Certain medications can pull out the pigment fading your tattoo.
• Natural products are often better for your body and the environment however they are usually not sterile and are not intended to be used in an open wound. Avoid them on your new tattoo while it’s healing.




I BUILT MY SITE FOR FREE USING